Որքան ժամանակ չեմ գրում երգեր,
Սակայն դրանից չեն բուժվում վերքեր.
Որքան ժամանակ չեմ գրում տաղեր,
Բայց ամենուրեք դեր է ու խաղեր:
Աշխարհն է փոխվել աչքերիս համար.
Պայծառ երազներ` անթիվ, անհամար…
Այլեւս չկան, չկան գնացին.
Միայն դրանցից հուշեր մնացին:
Էլի ապրում եմ, ընդունում ներկան,
Բայց կարոտում եմ հին օրերն այնքան,
Որ ամեն հաջորդ հիշողության հետ
Գիտակցում անցածն ու կորածն անհետ:
Եվ մեկը կասի. Բնական է դա.
Ապրիր ներկայում, ձգտիր ապագա:
Բայց ոնց կարող է բնական լինել
Այն, որ շատ մարդկանց ինքս եմ
հորինել:
Այն, որ ընկերս ուրախ է անգամ,
Քանզի այլեւս իր կյանքում չկամ.
Ընկերություն, որ դառնում է սուտ
ծես…
Այսքան կեղծիքից հոգնել եմ կարծես:
Ո՞վ է համարում սրանք բնական,
Մի՞թե լոկ ես եմ նկատում այսքանն.
Թե սա անցյալ է, ո՞վ կասի սակայն,
Ինչո՞վ է արդյոք տարբերվում ներկան:
Կորած ընկերներ, սուտ սեր ու
հույսեր,
Աչքի բիբերը լայնացնող լույսեր,
Մի թուղթ, մի գրիչ, ալեկոծ հույզեր,
Անվերջ զարմացած թոթափվող ուսեր:
11-12.12.2012
Հեղինակ`Էլյա Մանուկյան