Իսկ դու ճախրում
ես քո տարերքի մեջ
Ու կրկնում
ես խոսքերն անընդմեջ,
Որ ինքնուրույն
ես, ուժեղ ես, կարող,
Սակայն ինձ
խաբել երբեք չես կարող:
Չէ՞ որ այդ ուժդ միայն ու միայն
Զրահ է` փրկող
այս կյանքից ունայն.
Որ ոչ ոք երբեք
չիմանա կյանքում
Քո սրտում որքան
սեր է բնակվում:
Մարդիկ չպիտի
իմանան երբեք,
Որ արտասվել
ես օրինակ երեկ…
Սերը դարձնում
է մարդկանց խոցելի,
Այո՛, շատ հաճախ
տանջանքով է լի:
Բայց դու որքան
էլ բախտիցդ փախչես,
Որքան հույզերդ
բոլորից թաքցնես,
Ինձ հետ դու
դու ես` բարի ու քնքուշ…
Քանզի լսում
եմ հոգուդ լարերի մեղեդին անուշ….
10.01.2013
Հեղինակ` Էլյա Մանուկյան