воскресенье, 16 января 2011 г.

ՁՅՈՒՆԱԽԱՌՆ ԱՆՁՐԵՎ (ՄԱՍ 2)

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե  ծանոթ  չեք  ստեղծագործությանը  ապա  հարկավոր  է  կարդալ
1. ՁՅՈՒՆԱԽԱՌՆ ԱՆՁՐԵՎ (Նախաբան)
Մաս 2

Հորդ  անձրև  էր: Բոլորը  փնթփնթալով  շտապում  էին  իրենց  տները, իսկ  մեկը  լուռ  ու  անխուճապ  քայլերով  շրջում  էր: Անձրևի  կաթիլները  հարվածում  էին  նրա  դեմքին  և, խառնվելով  արցունքների  հետ, հոսում  այտերի  վրայով: Ցածր  ու  մելամաղձոտ  ձայնով  ինչ-որ  թախծալի  երգ  էր  երգում: 
Սառել  էր, և  դա  նրան  դուր  էր  գալիս.  անզգայացած  ժպիտով  բարևում  էր  բոլորին՝ ծառերին, ծաղիկներին, նստարաններին, այն  սյանը, որին  դիպավ  Աքսանայի  ձեռքը  ու  տետրերը  թափվեցին: Բարևում  էր  չիմանալով  թե  ինչու… Ինքն  էլ  գիտեր, որ  անհեթեթություն  է  անում  ու  դա  նրա  ծիծաղն  էլ  էր  շարժում… Հանկարծ  կանգ  առավ  ու  դադարեց  երգել: 
Լուռ  կռացավ  այն  սյան  կողքին, երկար  նայեց  այն  տեղին, որտեղ  թափվել  էին  տետրերը, ապա  վերցրեց  մի  քար, ու  այնպես  զգուշորեն  դրեց  գրպանը, ինչպես  թանկագին  քարն  են  դնում չհրկիզվող  պահարանի  մեջ: 
«Ինչպես  կարող  եմ  հեռանալ, չեմ  կարող, ես  ուզում  եմ  մնալ  այստեղ՝ իմ  հայրենիքում, ուր  մանկությունս  է  անցել, ուր  առաջին  խոսքերս  եմ  ասել, ուր  առաջին  անգամ  ՄԱՅՐ  ու  ՀԱՅՐ  եմ  ասել, ՀԱՅԱՍՏԱՆ   եմ  ասել: Այս  ծառուղին, ուր  առաջին  քայլերս  եմ  արել, որտեղ  հանդիպել  եմ քեզ, ԱՔՍԱՆԱ, այդ  ոնց  չես  ջնջվում  իմ  հուշերից, ոնց  չեմ  կարողանում  մոռանալ  քո  լուրջ, բայց  մանկական  հայացքը»_ աչքերը  մի  կետի  հառած  մտածում  էր  նա  ու  առանց  այն  էլ  հորդ  անձրևն  ավելի  էր  վարարում  նրա  այտերի  վրա:   
  Հանկարծ  սթափվեց  ծնողների  ձայներից, որոնք  խուճապահար  նրան  էին  փնտրում:
  Ծառուղուց  լուռ  հեռանում  էին  երեք  մարդ: Նրանց  հայացքում  այնքա՜ն  խոր  թախիծ  կար, որը  կարելի  էր  նաև  վիշտ  կոչել: Քամին  էլ  էր  դադարել  այդ  տեսարանից, ծառերը  ապշած  քարացել  էին, միայն  անձրևն  էր  շարունակում  հարվածել  մի  անձրևանոցի, որը  միայն  ամպերի՛  հեղեղից  կարող  էր  ազատել  նրանց, իսկ  աչքերի՜… Երբե՛ք…
  Նրանք  հասան  տուն: Մայրը  արցունքն  աչքերին  օգնում  էր  Սերգեյին  պառկել, որ  տենդի  մեջ  չէր  հասկանում, թե  ինչ  է  խոսում: Միայն  մի  անուն  էր  պարզ  ու  հասկանալի  հնչում՝ Աքսանա:
  Բայց  ինչ  կարող  էին  անել: Պետք  էր  գնալ, պետք  էր  ապրել:
  Հայրը  լուռ  էր: Կարծես  փորձում  էր  պինդ  երևալ  ու  չլացել, բայց  արցունքները  զսպել  չէր  կարողանում: Նա  ցավում  էր  եղածի  համար  ու  երդվում  ինքն  իրեն, որ  անպայման  մի  օր  կվերադառնա  հայրենիք:
  Հաջորդ  օրը, երբ  արդեն  ամեն  ինչ  պատրաստ  էր  մեկնելու  համար, հայրն  իր  մոտ  կանչեց  Սերգեյին  ու  փորձեց  բացատրել  առանց  հասկանալու, որ  Սերգեյն  իրականում  ամեն  ինչ  էլ  հասկանում  է: Նա  միայն  մի  բան  չէր  հասկանում… Ինչու՞  պիտի  կյանքը  այդքան  դաժան  վարվեր  մի  պատանու  հետ, որի  միակ  մեղքը  սիրելն  էր: Սեր՝ հայրենիքի  և  նրա  հանդեպ:
 Իսկ  նա՞, գոնե  հիշու՞մ  է  իր  գոյության  մասին, ու՞ր  կորավ…
  Սերգեյը  մի  սրտանց  ներողություն  խնդրեց  հորից, ու  երկուսն  էլ  լացակումած,  ողջագուրվեցին:
  Այդ  օրը  նրանք  մեկնեցին:


Շարունակությունը` այստեղ

1 комментарий: