среда, 12 января 2011 г.

ՁՅՈՒՆԱԽԱՌՆ ԱՆՁՐԵՎ (ՄԱՍ 1)

Իմ  շատ  սիրելի  ընթերցողներ, ահա  եւ  երկար  սպասված  ՁՅՈՒՆԱԽԱՌՆ ԱՆՁՐԵՎ (Նախաբան) -ի, շարունակությունը:


Մաս 1

  Այսպիսի  մռայլ  եղանակ  էր, երբ  մի  աղջիկ  տխուր  դուրս  եկավ  դպրոցից, բայց  ոչ  նրա  համար, որ  երկուս  էր  ստացել, այլ  այն  պատճառով, որ  չորս  էր  ստացել: Անմիջապես  երևում  էր, որ  շատ  խելացի  ու  բարեկիրթ  է: Աչքերն  այնքան  խորհրդավոր  էին: Երևի  դա  նրանից  էր, որ  ոչ  ոք  չէր  կռահի  դրանց   գույնը: Իսկ  շագանակագույն  մազերն  էլ  երկու  պոչիկներ  էր   արել: Հագին   դպրոցական    համազգեստ   էր` շատ  մաքուր   և   կոկիկ: 
  Նա  գլխիկոր, տետրերը   ձեռքին  տուն  էր  գնում, երբ… Երբ  հանկարծ  ձեռքը   դիպավ  սյանն  ու  լրիվ  թափվեց: Սկսեց   լաց   լինել, որովհետև  օրագիրն  էլ  էր  թրջվել: Չէ՞  որ  այնտեղ  այնքան  հինգ  կար: Նա  հեկեկալով  տետրերն  էր  հավաքում, երբ  մի  պատանի  կռացավ  և  սկսեց  օգնել:

 Դա  մի  շիկահեր, բարձրահասակ, սևաչ  պատանի  էր: Հագին  գեղեցիկ  անդրավարտիք  էր, շատ  կոկիկ  արդուկված վերնաշապիկ  և  բավականին  նորաձև  վերարկու: Նա  հարցրեց  աղջկան, թե  ինչու  է  լալիս, իսկ, երբ  իմացավ  հինգերի  մահվան  պատմությունը` շատ  զվարճացավ  աղջկա  մանկական  խոսքերի  և  լուրջ  դեմքի  համադրությամբ: Ապա, հոգատարությամբ  լի  դեմք  ընդունելով, ասաց.
  _Ձեզ  չեն  սազում  արցունքները, և  վստահ  եմ, որ, երբ  ժպտում  եք, ավելի  գեղեցիկ  եք  լինում  քան  հեքիաթների  արքայադուստրերը:
  Եվ  վերջապես  աղջիկը  ժպտաց:
  Պատանին  մի  նոր  գյուտ  արած  գիտնականի  պես  ձեռքերը  վեր  հանեց  ու  ոգևորությունից  բարձրաձայն  ասաց.
  _Ասում  էի, չէ՞, որ  դուք  շատ  գեղեցիկ  կլինեք  ժպտալիս:
  _Շնորհակալություն  օգնելու  համար: Հիմա  ես  պետք  է  գնամ  տուն,_ փոքր-ինչ    իր  տրտմությունից  սթափված  ասաց  գեղեցկուհին  և  ուզում  էր  գնալ, բայց  պատանին  վազեց  ետևից  ու  հարցրեց.
  _Ինչպե՞ս  է  Ձեր  անունը:
  _Շատ  լավ  է:
  _Այսինքն` ի՞նչ  է  Ձեր  անունը:
  _Անու՞ն: Անուն  չունեմ:
  _Խնդրում  եմ, ասեք  Ձեր  անունը:
  _Աքսանա,_ վերջապես  հնչեց  պատասխանը:
  _Ուրախ  եմ, իմ  անունն  էլ  Սերգեյ  է, կամ  պարզապես` Սերյոժա, մեկ-մեկ  էլ  Յոժա  կամ  Յոժ  են  ասում:
  _Իսկ  Ոզնի  չե՞ն  ասում:
  _Ոչ, չեն  համարձակվում:
  _Դե  լավ, ես  կուշանամ, ցտեսություն,_ ասաց  Աքսանան  և  արագ  քայլերով  հեռացավ:
  _Ցտեսություն,_ ասաց  պատանին  ու  երկար  ժամանակ  նայում  էր  աղջկա   ետևից  ու  զգում  մի  նոր  բան, որ  նրան  անծանոթ  էր: Նա  չհասկացավ  թե  ինչ  է  դա, բայց  երբեք  այդպիսի  զգացողություն  չէր  ունեցել:
  Այդ  ցուրտ  եղանակից  Աքսանան  մրսեց  և  որոշ  ժամանակ  դպրոց  չէր  հաճախում, իսկ  Սերգեյն  ամեն  օր  գալիս  էր  նույն  տեղում  սպասում, որ  տեսնի  նրան: 

Այնքան  ցուրտ  էր  լինում, բայց  նա  սպասում  էր  առանց  հասկանալու, թե  ինչու՞: Երբեմն կասկածում  էր, որ  սիրում  է  անծանոթուհուն, բայց  չէր  խոստովանում  ինքն  իրեն: Ժամեր  էին  անցնում, իսկ  նա  դեռ  ծառուղու  նստարանին  նստած  սպասում  էր  Աքսանային, որն  այդպես  էլ  չէր  անցնում: Երբեմն  թվում  էր  տեսնում  է , բայց  պարզվում  էր, որ  նա  չէր:


Շարունակությունը` այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий