Ապրում էի առանց ապրել,
Շնչում էի առանց շնչել,
Քայլում էի, մնում տեղում.
Վազում էի ու հետ մնում:
Անցնում էին ժամեր, օրեր.
Գուցե ամիս ու տարիներ:
Բան չեմ հիշում այդ ամենից`
Թե՛ քո կյանքից, թե՛ իմինից:
Գալիս էին մարդիկ, գնում.
Կարծում էին հետք են թողնում:
Բայց չեմ հիշում եւ ոչ մեկին,
Մոռացել եմ ես ամենքին:
Լոկ մի դեմք կար, մի զույգ աչքեր,
Մի կոտրած սիրտ, խառը մտքեր.
Միայն դա էր, ինչ հիշում էի,
Իսկ դրանք էլ մշուշվում էին...
12.06.2018
Հեղինակ` Էլյա Մանուկյան
Վերնագիր` Մինչեւ Նա կամ Ներիր
Комментариев нет:
Отправить комментарий