суббота, 11 декабря 2010 г.

ՁՅՈՒՆԱԽԱՌՆ ԱՆՁՐԵՎ

ՆԱԽԱԲԱՆ
  Ցուրտ   է: Ձյունախառն   անձրևը  կարծես  մարտնչում  է  արևի  գարնանային   շողերի  դեմ, բայց  անզոր  է  իր  ճերմակ  սավանով  ծածկել  փողոցներն  ու  տները: Իսկ  քամին  տեսնելով, որ  ոչինչ  չի  ստացվում, ոռնում  է, մի  այնպիսի  մռնչյուն  է  հանում, որն, ավելի  շուտ, հեգնանքի  է  նման, իսկ  անձրևն  ավելի  է  վարարում, ինչպես  մարդկանց  լացը, երբ  նրանց  հոգու  վերքերն  են  փորում:
 Ես  քայլում  էի  ու  զարմացած  մտածում, թե  ինչպես  է  աշխարհի  արվեստագետ  բնությունն  այսպիսի  տեսարան  ստեղծել: Հաճախ  է  այսպես  լինում, որ  մտածում  ես  կյանքի  ու  գոյության, աշխարհի  և  գոյատևման,  ծննդյան  և  մահվան  մասին  ու  փորձում  հասկանալ  այս  թվածներիս  իմաստը:  
Իսկ  փաթիլները  հալվում  էին ՝ դեռ  գետնին  չհասած, ինչպես  մարդն  է  մեռնում, դեռ  չհասած  Սիրուն: Այնպիսի  թախիծ  էր  համակել  ինձ, որ   անբացատրելի  է:   
Ինչպես  էի  ուզում  նկարիչ  լինեի  ու  կտավին  հանձնեի  այս  պատկերը: Կամ  գոնե  ջութակահար  լինեի, որ  ջութակին  պատմեի  այս  ամենը՝ այն  «կախարդական»  փայտիկը  տարուբերելով  նրա  լարերին, որ  նա  էլ  հուզվեր, ինպես  հոգիս  էր  հուզվում, երբ  անձրևի  կաթկթոցի  ձայնը  հավածում  էր  հոգուս  լարերին: Բայց  ափսոս  չէի  կարող  դա  անել  ու  միակ  բանը, որ  կարող  եմ՝ հոգուս  հուզմունքն  այս  ճերմակ  թղթին  հանձնելն  է:  
  Ես  կտրվել  էի  աշխարհից  իմ  մտքերով  ճիշտ  այնպես՝ ինպես  բնությունը՝ ծխից  էլ  ավելի  խիտ  մշուշով: 
Բայց  մարդիկ  չէին  զգում  նույնը: Ոմանք  շտապում  էին՝  իրենց  գործերով  տարված, ոմանք  կատակելով  անցնում, ոմանք  դժգոհում  էին  եղանակի  փոփոխականությունից, իսկ  ես՝ աչքերս  հառած  երկնքին  քայլում  էի  ու  ափսոսում: Չկար  մեկը, որ  մտածեր  այս  մռայլ  եղանակի  խորհրդի  մասին, ես  մենակ  էի  այս  հարցում, իսկ  թե  ինչքան  ճնշող  է  մենակությունը  ոչ  միայն  Ռոբինզոնը  գիտի, այլ՝ բոլորը: 
  Հանկարծ  կանգ  առա  ու  հայացքս  ուղղեցի  դեպի  ձախ՝ չգիտեմ  էլ  ինչու…  Ես  տեսա, որ  մի  շենքի  առաջին  հարկի  պատուհանից  այն  կողմ   նստած  էր  մի   տարեց   կին, որի  մազերն  այնքա՜ն  նման  էին  հալվող  փաթիլներին:
Նա  իր  աթոռին  նստած՝  լուռ  ու  մտամփոփ  ինչ-որ   բան  էր  գործում  ու  մեղմորեն  ճոճում  ճոճաթոռը: Չէի  ճանաչում  նրան, բայց  ինձ  այնքան  դուր  եկավ  նրա   դեմքի  մեղմ  արտահայտությունը: Սևեռուն  հայացքով  շարունակում  էի  զննել, երբ  նա  շրջեց  հայացքը  դեպի  ինձ, և ես  ակամա  թաքնվեցի: 
Այնպիսի  թախծոտ  հայացքով  էր  նայում… Կարծես  ուսումնասիրում  էր  այդ  տեսարանը՝ կերտված  բնության  կողմից: Տեսարանը, որ  մեկ  էլ  ինձ  էր  հետաքրքրել: Շուտով  նրա  մելամաղձոտ  դեմքին  երևացին  արցունքի  մի  քանի    կաթիլներ:  Ես  քարացել  էի: «Մի՜թե… Մի՞թե  նա  այն  նույն  կինն  է, որի  մասին  պատմեց  ինձ, մեր  հին  հարևանուհին, երբ  նոր  էինք  տեղափոխվել  այս  թաղամաս: Եթե  նա  է, ապա  ես  գիտեմ, այո, գիտեմ  թե  ինչու  այդքան  տխրեց: Ախր  դա   այնքան  բան  էր  հիշեցնում  նրան»,_ մտածեցի  ես:  
 _Այո,_ պատասխանեցի  ինքս  ինձ,_ Նա  է:


Շարունակությունը`  այստեղ