Մաս 3
Իսկ նա… Ում մասին չէր դադարում մտածել Սերգեյը… Ի՞նչ էր անում: Հիշու՞մ էր երբևէ այն համարձակ պատանուն: Ո՞վ գիտեր, եթե ոչ միայն հենց ինքը:
Այո, որքան էլ դա անհավատալի էր, բայց Աքսանան հիշում էր Սերգեյին: Երբեմն, ինքն իրեն արտասանում էր` Յոժա-Յոժա:
Սակայն ժամանակի հետ դա անցավ: Նա արդեն գրեթե չէր հիշում Սերգեին:
Գրեթե, քանի որ բնությունը կարծես չէր թողում, որ նրանք մոռանային միմյանց: Ամեն անգամ, երբ սկսում էր ձյունախառն անձրև գալ, նրան այցելում էր մի քաղցր հիշողություն: Եվ նա չէր հասկանում լացել է ուզում ցավից, թե հոգեկան անդորրից, որ համակում էր նրան: Անդորր, որ իրականում փոթորկում էր հոգին:

Նա զգում էր, որ իրենց պատմությունն այդքանով չի վերջանա: Դասի գնալիս նայում էր շուրջը:
Գուցե տեսնի այն տղային, որի պատճառով առաջին անգամ նա կարոտ էր զգում անծանոթի հանդեպ: Առաջին անգամ նա քայլելիս նայում էր շուրջը: Իսկ երբ անձրև էր գալիս, նրա ուշադրության կենտրոնում այն սյունն էր հայտնվում, որին դիպավ նրա ձեռքը: Սակայն ժամանակը բուժել գիտի, և բուժվեց Աքսանան` ցավեցնող հուշերից:

Իսկ Սերգեյին ժամանակն էլ չէր կարողանում օգնել:
Մաս 4
Անցավ չորս տարի՝ չորս տարի, որ չորս դարի պես դադաղ էին անցել:
Սերգեյի հիշողություններում մշուշոտ մի պատկեր դեռ ապրում էր, որը նրան ուժ էր տալիս դիմանալ պանդխտության տանջանքներին: Դա մի աղջնակ էր խոր ու խորհրդավոր հայացքով: Նա հիշում էր իր մանկության ընկերներին և իրենց բակը, որտեղ նա իր առաջին մանկական խաղերն էր խաղացել, որտեղ նա մեծացել էր:
Հանկարծ աչքերում արցունքները սկսեցին փայլել, և որքան էլ փորձեց զսպել լացը, չկարողացավ: Երբ լրիվ իրերը տեղավորեց ճամպրուկում, հանկարծ հիշեց իր ամենաթանկագին գանձի մասին: Նա հանգիստ քայլերով մոտեցավ իր գրադարակին և այնտեղից հանեց մի հասարակ քարի կտոր: Մի սովորական քարի կտոր, որ այնքան արտասովոր զգացմունքներ էր ծնում նրա մեջ:
Աքսանայի հուշը, հայրենասիրությունը նրա հոգում ցավ և լացի պոռթկում էին առաջացնում: Նա սովորականի պես դրեց քարը գրպանում և դա արեց այնքան զգուշորեն, ինչպես առաջին անգամ էր վերցրել Հայաստանից հեռանալու նախորդ օրը:

Հանկարծ սենյակի դուռը թակեց մայրը և ներս եկավ: Նա մի քիչ փող տվեց և ասաց որ մի քանի ամսից իրենք էլ կգան՝ Սերգեյի հայրը, մայրը և կրտսեր եղբայրը:
Հաջորդ օրը նա ելավ տնից մի անբացատրելի ուրախությամբ ու աչքերի արտասովոր փայլով:
Նա երջանիկ էր թեև գիտեր, որ կկարոտի այն երկիրը, որտեղ ապրել էր չորս տարի: Նա գիտեր, սակայն հայրենիքի կարոտը խեղդուք էր առաջացնում կոկորդում և կանչում: Այդ կարոտը ինչ-որ անտես պարաններով ձգում էր նրան:

Նա համարում էր, որ այդ օրը իր նոր կյանքի սկիզբն է լինելու, սակայն….
Շարունակությունը` այստեղ ...