Եթե ծանոթ չեք ստեղծագործությանը ապա հարկավոր է կարդալ
2. ՁՅՈՒՆԱԽԱՌՆ ԱՆՁՐԵՎ (ՄԱՍ 1)
Հիշեց և փութկոտ քայլերով շարժվեց դեպի տաքսին. ցնծալի ձայնով ասաց իրենց հասցեն, որ չորս տարի շարունակ չէր մոռացել: Նա երազում էր այն օրը, որ կնստի տաքսի ու բարձրաձայն կասի այդ հասցեն, որը միշտ շշուկով էր արատասանում, որպես սիրված երգ:
2. ՁՅՈՒՆԱԽԱՌՆ ԱՆՁՐԵՎ (ՄԱՍ 1)
Մաս 5
Կրկին նույն եղանակն էր, ինչպիսին չորս տարի առաջ:
Ինքնաթիռից դանդաղ քայլերով իջնում էր մի երիտասարդ: Աստիճանի վերջին սանդղակին էր, երբ մի խորհրդավոր դեմք ընդունեց, ապա հանդարտ ոտքը դրեց գետնին: Հայրենի հողին, որին վերջին անգամ պատանի ժամանակ էր կանգնել: Սիրտը դողում էր, և նա ուզում էր գոռալ երջանկությունից: Գոռալ, որ վերջապես հայրենիքում է: Որ եկել է ու չի հեռանալու: Որ սիրել է ու չի մոռանալու: Ապա կանգ առավ սիրելու մտքի վրա, հիշեց Աքսանային, ապա` զբոսայգին, իրենց տունը:

Մեքենան շարժվում էր, իսկ նա անդադար կրկնում էր.
_Որ խնդրեմ արագ չե՞ք գնա:
_Այսքանից ավելի չեմ կարող,_պատասխանում էր վարորդը,_ բայց կարող եք հավատացած լինել, որ մենք բավականին արագ ենք շարժվում:
Սակայն այնքան դանդաղ էր թվում նրան մեքենայի անիծյալ ընքացքը:
Շուտով նա իրենց դռան առաջ էր կանգնած: Սովորության համաձայն, ուզում էր թակել դուռը, սակայն ետ քաշեց ձեռքը, ապա հանեց բանալին ու այնպիսի արագությամբ սկսեց բացել, որ կողքից նայողին կթվար, թե կկոտրվի բանալին:
Բացելով դուռը` ներս մտավ:
Թե ինչ վիճակում էր տունը, Սերգեյը չէր սիրում հիշել, քանզի դա ազգի ողբերգությունն էր: Ամեն ինչ փոքր-ինչ կարգի բերելուց հետո լրիվ ուժասպառ պառկեց և պառկելուն պես քնեց:
Նա անուշ ժպտում էր քնած ժամանակ: Չէ՞ որ երազում տեսնում էր մանկության զբոսայգին: Զբոսայգում էր նաև Աքսանան: Թեև տարիներ էին անցել և նա այնքան էլ լավ չէր հիշում Աքսանային, բայց մի հայացք դրոշմված էր նրա ուղեղում: Այնտեղ էին նրա հեռու և մոտիկ ընկերները: Նա տեսնում էր խաղադաշտը, որտեղ միշտ ֆուտբոլ էին խաղում: Ու այսպես ամբողջ գիշեր: Հին երազներ, որոնք միշտ էլ տեսել էր. սկսած հենց այն օրից, որ հեռացավ հայրենիքից:
Չորս տարվա ընթացքում շատ բաներ էին փոխվել, որոնց թվին էր պատկանում նաև մի նստարան, որ գտնվում էր այն նույն սյան կողքին: Կարծես հենց Սերգեյի համար պատրաստած լինեին, քանզի ամեն օր գալիս էր ու շատ երկար նստում` առանց հասկանալու թե ինչու: Նստում էր ու ակամա սկսում հիացած նայել սյանը, իսկ սյան կողքին պատկերացնել իր երազների աղջկան` Աքսանային: Երբեմն էլ շշնջում նրա անունը:
Նա զարմանում էր իր զգացմունքներից: Մի՞թե կարելի է սիրել մեկին, որին տեսել ես միայն մեկ անգամ ու չորս տարի շարունակ չես հանդիպել, որի դեմքը մշուշոտվել է հիշողությանդ մեջ, սակայն միևնույն է` նրա անունը դրոշմվել է սրտիդ ու շուրթերիդ դարձել աղոթք:
Դժվար է գտնել մի այսպիսի մարդու…